Ամերիկյան Վիսկոնսին նահանգի ոստիկանությունը 19-ամյա ֆերմերին մեղադրել է այն բանում, որ նա կանխամտածված չի կերակրել իր ֆերմայի կովերին, որի պատճառով կենդանիները քաղցած են մնացել՝ հայտնում է Associated Press-ը։

Ինչպես հայտնում է Wausau Daily Herald-ը, դատախազները 19-ամյա Ջոշուա Լիցկեին երկու անգամ կովերին կանխամտածված չկերակրելու մեղադրանք են ներկայացրել։ Նրան նաեւ մեղադրել են նրանում, որ մոռացել է կերակրել տնային կենդանիներին եւ փախել է իրավապահներից։

Ոստիկանությունում հայտնել են, որ Լիցկեն պետք է խնամեր 30 կովերին, երբ նրա հայրը գործով մեկնում էր ֆերմայից։