Բրիտանացի դիվանագետն ու լիբիացիների կողմից գերված հատուկնշանակայինները լքել են Լիբիան: Բրիտանացիների խումբը Մալթա է ուղեւորվել թագավորական ռազմածովային ուժերի նավով:

Խումբը գերի էր վերցվել ուղղաթիռով Բենգազի ժամանելուն պես: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերեվարվել են բրիտանացի դիվանագետին ուղեկցող ութ հատուկնշանակայինները: Ըստ ВВС-ի` լիբիական ընդդիմության ներկայացուցիչներին զայրացրել էր զինված հատուկնշանակայինների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք:

Հիշեցնենք, որ Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի կողմանկիցների եւ հակառակորդների միջեւ բախումները շարունակվում են փետրվարի 15-ից: Որոշ տվյալներով` վիրավորվել է  ավելի քան վեց հազ. մարդ, հարյուրները զոհ են գնացել անկարգություններին: