Խորվաթիայի ավելի քան 3 հազար բնակիչներ բողոքի ակցիայի են դուրս եկել երկրի մայրաքաղաք Զագրեբում՝ ֆինանսական ճգնաժամի եւ կոռուպցիոն սկանդալների ֆոնին պահանջելով կառավարության հրաժարականը։
Անկարգություններից խուսափելու նպատակով քաղաքում փակել են դեպի կառավարության շենք տանող ճանապարհները։ Իրավապահների խոսքով, մարդիկ շարժվում են այն շենքի ուղղությամբ, ուր տեղակայված է Խորվաթիայի իշխող կուսակցությունը։ Որեւէ միջադեպի մասին չի հաղորդվում։
Նշենք, որ մարտի 4-ին Զագրեբում բողոքի խոշորագույն ակցիա էր անցկացվել, որին մասնակցել էր 10 հազար մարդ։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր Facebook սոցիական ցանցի օգնությամբ։




























