Բուլղարիայի ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանային անցակետում առգրավել է 96 կգ հերոին: Թմրանյութը հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարող ծառայության հատուկ գործողության արդյունքում, որն անցկացվել է մարտի 5-ին եւ մարտի 6-ին:

Հերոինի քանակությունը առգրավվել է բեռնատարի ստուգման ժամանակ, որն ըստ ներկայացված փաստաթղթերի ցեմենտ էր տեղափոխում Թուրքիա, գրում է Gazeta.ru-ն:

Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի մաքսաննեգությամբ զբաղվող հանցավոր խմբավորման  6 անդամ: Նրանցից մեկը եղել է խմբավորման ղեկավարը՝ «Բլիիզնեց» (Երկվորյակ) մականունով: Նրա երկվորյակ եղբայրը, ով նույնպես զբաղվում է թմրանյութերի մաքսանենգությամբ, կլանավորվել է 5 ամիս առաջ՝ Թուրքիայում: Նրա մոտից առգրավվել է 70 կգ հերոին: