Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ առաջարկեցի տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
«Ես եւ խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաեւ գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում եւ քաղաքացիական հասարակության եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաեւ թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»,–գրել է նա։





























