Սաուդյան Արաբիան մտադիր է մի քանի միլիարդ դոլարի մրցույթ հայտարարել 2020-ին իր առաջին երկու միջուկային էներգետիկ ռեակտորների կառուցման համար եւ այդ նախագիծը քննարկում է ԱՄՆ-ի եւ այլ մատակարարների հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ ծրագրերին իրազեկ 3 աղբյուրի:

Աշխարհում նավթի  խոշորագույն արտահանողը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ կառուցվածքը՝ ավելացնելով միկջուկային էներգիան, որպեսզի արտահանման համար ավելի շատ նավթ ունենա:

Սակայն այս տեխնոլոգիայի ռազմական օգտագործման պատճառով այս  ծրագրերը գտնվում են Վաշինգտոնի ուշադրության ներքո:

Սաուդյան Արաբիան պնդում է, որ խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը հայտարարել է, որ 2018 թվականին թագավորությունը զարգացնելու է միջուկային զենք, եթե Իրանն անի այդ:

Ամերիկյան, ռուսական, հարավկորեական, չինական եւ ֆրանսիական ընկերությունները բանակցում են Ռիադի հետ `ռեակտորների մատակարարման մասին:

«Սաուդյան Արաբիան շատ մտածված քայլեր է ձեռնարկում, թեեւ ավելի դանդաղ տեմպերով, քան նախապես սպասվում էր», - Reuters գործակալությանն ասել է աղբյուրներից մեկը:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական անձինք ավելի վաղ ծարգրել էին մատակարարին ընտրել  2018 թ. վերջին, սակայն աղբյուրները հայտնել են, որ մրցույթը կհայտարարվի 2020 թվականին:

Աղբյուրների համաձայն, նախագիծը դանդաղ է առաջ գնացել մասամբ այն պատճառով, որ թագավորությունը դեռեւս քննարկել է պոտենցիալ մատակարարներին:

 Ծրագրերը հետաձգվել էին նաեւ Վաշինգտոնի հետ լարված կապերի պատճառով, որը քննադատել էր Ռիադին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո:

Ռիադը պետք է պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման մասին՝ միջուկային սարքավորումները եւ փորձը ԱՄՆ-ին փոխանցելու համար ԱՄՆ-ի՝ ատոմային էներգիայի օրենքին համապատասխան: ԱՄՆ էներգոտիկայի նախարար Ռիկ Փերրին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ բանակցությունները, որոնք սկսվել են 2012 թվականին, շարունակվում են:

Աղբյուրի համաձայն, Վաշինգտոնը նաեւ փորձում է համոզել Ռիադին, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային տեխնոլոգիաների լրացուցիչ երաշխիքների ստուգման վերաբերյալ ԱԷՄԳ-ի լրացուցիչ արձանագրություն ստորագրի:

Այս բանակցությունների արդյունքները կարող են որոշել՝ արդյոք Ռիադը կարող է գործարք կնքել ամերիկյան ընկերությունների հետ: