Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում անգլերեն գրքեր է ընթերցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Վերաքննիչ քրեական դատարանում լարգրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Քոչարյանը երեկ ավարտել է Ֆրենսիս Ֆուկույամայի «Identity» գիրքը:
Նշենք, որ անախօրեին ՀՀ քրեկատարողական ծառայությունը հայտարարել էր, որ Ռոբերտ տրամադրվել է էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորության:
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Փետրվարի 15–ին ՀՔԾ-ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։





























