Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արեւմուտքին կոչ է արել «չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին եւ չփորձել մանիպուլացնել» մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հայտնում է Anadolu-ն:
Ստամբուլում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ընտրություններին մասնակցությունը հասել է 83 տոկոսի՝ հայտարարելով, որ «սա ամբողջ աշխարհին ժողովրդավարության դաս» է:
Պետության ղեկավարը հիշեցրել է, որ մարտի 31-ի ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համախոհներին հակազդող քաղաքական դաշինքը չի կարողացել ստանալ ընտրողների ձայների 47 տոկոսը, նշում է գործակալությունը:
«Թուրքիայի քաղաքացիները սա գիտակցում են եւ պետք է հաշվի առնեն ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Անթույլատրելի են Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձերը: Արեւմուտքում պետք է հաշիվ տան իրենց գործողություններին»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ընդգծել է, որ մարտի 31-ի ընտրությունների վերջնական որոշումը կհրապարակի Թուրքիայի ԿԸՀ-ն: Դրանից հետո հարցը կփակվի:




























