ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրկին չի մասնակցի Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքին, փոխարենը՝ հանրահավաք կանցկացնի, հաղորդում է Press Association-ը:
ԱՄՆ-ի նախագահը քննադատել է գալիք իրադարձությունն ու հայտարարել, որ չի ցանկանում մասնակցել դրան, «քանի որ ընթրիքն այնքան ձանձրալի եւ բացասական է»…
Նա նշել է, որ հավանում է «դրական միջոցառումներ»:
Երկրի ղեկավարը նաեւ հայտնել է, որ նրա թիմը դեռ պետք է ճշտի առաջիկա հանրահավաքի անցկացման վայրը, սակայն հավաստիացրել է, որ «խոշոր հանրահավաք է սպասվում»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ հնարավոր է այցելի Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին այս տարի, քանի որ կազմակերպիչները վերանայել են դրա ձեւաչաձն ու կոմիկի փոխարեն հրավիրել Պուլիտցերյան դափնեկիր Ռոն Չերնոուին:





























