Կոլումբիայում առեւանգել են տեղացի 23 բնակիչների, ովքեր աշխատելիս են եղել կանադական Talisman Energy-ի ընկերության ենթակապալառուի մոտ: Տեղի իշխանությունների տվյալներով, ճամբարում, որտեղ ապրել են աշխակիցները, ներխուժել են երեք անհայտ անձինք եւ ստիպել են աշխատակիցներին հետեւել իրենց: Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է AFP-ին, որ առեւանգաման ետեւում կանգնած են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի մարտիկները: Իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը: Գործակալությունը հիշեցնում է, որ շուրջ կես դար Կոլումբիայի կառավարության դեմ պայքարող հիշյալ խմբավորման կազմի մեջ է մտնում շուրջ 8 հազար մարդ:
2010 թվականին Կոլումբիայի տարածքում շուրջ 282 մարդ է առեւանգվել, երեք անգամ ավելի, քան 2009 թվականին:





























