G7 երկրների ԱԳ նախարարները մտադիր են թմրավաճառքի, զենքի շրջանառության, աֆրիկյան Սախել շրջանում միգրանտների դրության, կիբեր հանցագործությունների եւ հակամարտության գոտում սեքսուալ հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ, հաղորդում է Associated Press-ը:
G7 երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բրիտանիայի ԱԳ նախարարները ֆրանսիական Դինար առողջարանային քաղաքում երկօրյա հանդիպում են անցկացնում, որտեղ հույս ունեն համաշխարհային խնդիրների վերաբերյալ համատեղ հայմաձայնության գալ, ինչպես նաեւ հիմք դնել օգոստոսին Բիարիցցայում կայանալիք հանդիպման համար:
Ընդ որում նշվում է, որ կողմերը մտադիր են նաեւ քննարկել նրանց մեջ ծագած տարաձայնությունները: Մասնավորապես խոսքը ԱՄՆ դժգոհությունների մասին է Իտալիաի եւ Չինաստանի միջեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով ստորագրված համաձայնագրի եւ Վենեսուելայի հարցով դիրքորոշման վերաբերյալ:





























