Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 9-ի կեսօրին գողություն կատարելու կասկածանքով, Նոր-Խարբերդից բերման են ենթարկել 34-ամյա Սերգեյ Յ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ մարտի 5-ին, ժամը 15.30-ին, Նոր-Խարբերդի մի առանձնատնից գողացել է էլեկտրական մալուխ: Տուժողին պատճառված վնասը կազմում է 70.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն: