Ավանի գերեզմանատան տարածքում ապրիլի 19-ին «Դռիկ Ալիկ» մականունովղ Ալեքսան Ալեքսանյանին հրազենային վնասվածք հասցնելու դեպքի առթիվ մեղադրյալ է ներգրավվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Հիշյալ քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝  սպանության փորձը»,-նշեց նա՝ հավելելով, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Մեղադրյալին դեռ չեն հայտնաբերել:

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ մեղադրյալը 1997 թվականին ծնված երիտասարդ է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 19-ին Ավանի գերեզմանատնից հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, որը հայտնի է «Դռիկ Ալիկ» մականվամբ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կրակոցներ՝ Երեւանում. հրազենային վիրավորում է ստացել «Դռռիկ Ալիկը»