Երեւանի պատմության թանգարանում մարտի 10-ին ամփոփվել են քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում անցկացված «Իմ աղոթքի լեզուն» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները:

«Մայրենիի տոնին նվիրված շարադրությունների այս մրցույթին մասնակցած 149 դպրոցներից 129-ի աշակերտները  բավական լուրջ եւ  մրցունակ շարադրություններով էին ներկայացել: Դրանցից ընտրվեցին 17–ը, որոնցից 14–ը խրախուսական եւ 3–ը մրցանակային տեղերի արժանացան»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ավելացնելով, որ հաղթող շարադրությունները բազմաբովանդակ են եղել, աշակերտների պատկերացումներն ու մոտեցումները առաջադրված խորագրին՝  տարբեր:

Մրցանակային տեղեր զբաղեցրած եւ խրախուսանքի արժանացած շարադրությունների հեղինակները որպես պարգեւ նաեւ գիրքեր են ստացել։