Եթովպիայի նախկին նախագահ Նեգասո Գիդադան, որը երկիրը ղեկավարել է 1995-2001թթ․, մահացել է շաբաթ օրը՝ 76 տարեկան հասակում՝ հայտնում է AFP-ը։
Ինչպես նշվում է, քաղաքական գործիչը մահացել է Գերմանիայում, որտեղ բուժման կուրս էր անցնում։ Բժիշկները ախտորոշումը չեն հայտնում։
Նեգասո Գիդադան Եթովպիայում խորհրդարանական հանրապետության կազմավորումից հետո երկրի առաջին նախագահն էր։ 2001թ․ այդ պաշտոնում նրան փոխարինել է Գիրմե Վոլդե Գիորգիսը։





























