Նոտր Դամի հարեւանությամբ բնակվող մարդկանց խորհուրդ են տվել մաքրել տների ներսում մակերեսը խոնավ կտորներով ավերիչ հրդեհի հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտման պատճառով, հաղորդում է The Guardian-ը:

Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ ապրիլի 15-ին բռնկված ավերիչ հրդեհի հետեւանքով տեղի է ունեցել ծանր մետաղների արտանետում, հաղորդում է թերթը՝ հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը:

Չնայած թունավոր արտանետումների ցածր պարունակությանը, այնուամենայնիվ, ոստիկանությունը, «ելնելով մասնավոր սեփականության նկատմամբ հարգանքի զգացումից», խորհուրդ է տալիս բնակիչներին տունը մաքրելիս օգտագործել խոնավ կտորներ ծանր մետաղներ պարունակող փոշուց ազատվելու համար: