Սան Դիեգոյի սինագոգում հրաձգության ժամանակ վիրավորներից մեկը՝ 34-ամյա Էլմոգ Պերեցը փրկել է երեխաներին, հաղորդում է Fox News-ը:

Երբ 19-ամյա կասկածյալ Ջոն Էռնեստը սկսել է կրակել մարդկանց, նա գրկել է մոտակայքում կանգնած երեխաներին եւ վազել դեպի առաջիկա ելքը:

Արդյունքում տղամարդը ստացել է ոտքի վնասվածք եւ այժմ բուժվում է հիվանդանոցում: Նրա հետ նույն սենյակում բուժում է ստանում սինագոգի ռաբբին, որը նույնպես վիրավորվել էր:

Հիշեցնենք, որ շաբաթ Սան Դիեգոյի սինագոգ է ներխուժել 19-ամյա հրաձիգն ու կրակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է 60-ամյա Լորի Քեյն, իսկ երեք մարդ՝ վիրավորվել: Հանցագործության կասկածյալին բերման է ենթարկել սահմանային պարեկային ծառայության աշխատակիցը, որն այդ պահին ծառայության մեջ չէր:

Իշխանությունները հայտարարել են, որ հանցագործությունը կատարվել է ատելության հողի վրա: