Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 02:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոմանոս Մելիքյան եւ Արմին Վեգների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու հենասյուն շրջվել է ճանապարհի երթեւեկելի հատված, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի (հավանաբար ավտոմեքենա է բախվել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է սյուներին, ինչի հետեւանքով սյուները շրջվել են:

Փրկարարները «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ միասին սյուները ճանապարհի երթեւեկելի հատվածից տեղափոխել են անվտանգ տարածք: