Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հինգ բանտարկյալ հացադուլ է անում։ Այս մասին ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ապրիլի 29-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ դա ցածր ցուցանիշ է՝ անցած տարիների համեմատ։ Չկան նաեւ բողոքներ պայմաններից։ «Բոլորը դժգոհում են իրենց քրեական գործերից։ Այդ հարցը իմ իրավասությունից դուրս է»,- նշել է Զեյնալյանը։