Ռուսաստանի ԶՈՒ «Անձեռակերտ Փրկիչ» գլխավոր սրբապատկերը Հայաստան ռուսական 102-րդ բազա բերելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-5-ը, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆեւը:
ՌԴ նախագահի որոշմամբ ՀՌՕ անձնակազմի ծանոթացումը սրբապատկերին նախատեսված է 2019 թվականի ապրիլի 30-ից օգոստոսի 13-ը: ՀՌՕ զորամասերի անձնակազմերը եւ տեղի բնակիչները կարող են հպվել սրբապատկերին:
Արարողությունը ապրիլի 29-ից մայիսի 12-ը կանցկացվի Ղրիմում եւ Սեւաստոպոլում, այն Ռոստովի մարզ կբերվի 26 օրով՝ մայիսի 13-28-ը: Կրասնոդարի երկրամասում եւ Ադիգեյում՝ մայիսի 29-ից հունիսի 23-ը: Հաջորդ երկու օրը սրբապատկերին կծանոթանան Աբխազիայում: Հունիսի 26-ից հունիսի 30-ը այն կցուցադրվի Ստավրոպոլի եկեղեցիներում: Հյուսիսաին Կովկասի հանրապետություններում՝ Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում եւ Դաղստանում, ինչպես նաեւ Հարավային Օսիայում կծանոթանան հունիսի 30-ից հուլիսի 16-ը: Հուլիսի 17-18-ը սրբապատկերը կներկայացվի Աստրախանի մարզում, հուլիսի 19-ից օգոսատոսի 1-ը՝ Վոլգոգրադի մարզում: Ծիսակարգը կավարտվի Հայաստանի Հանրապետությունում՝ օգոստոսի 2-5-ը:
Պահպանությունը կիրականացնեն ՀՌՕ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:
«Անձեռակերտ Փրկիչը» Քրիստոսի ամենահին պակերավորումներից մեկն է: Վաղնջական ժամանակներից այն համարվում է ռուսական զինվորականության հովանավորը: Մինչեւ Պետրոս I-ի իշխելը ռուսական բանակը հատուկ զինանշաններ չի ունեցել եւ ռազմական դրոշները փոխարինվել են փայտին ամրացված սրբապատկերներով: Ռուսաստանի նախագահի հրամանով միջոցներ են նվիրաբերվել «Անձեռակերտ Փրկչի» կերպարի ստեղծման համար, այս սրբապատկերին տրվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր սրբապատկերի կարգավիճակ:





























