Միշտ մենք կարեւորել ենք կանանց դերակատարությունը ՀՅԴ ղեկավար մարմիններում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Կուսակցության վերջին ընդհանուր ժողովում ունենք որոշում, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել կանանց ներգրավվածությանը, նաեւ նկատի ունենալով որ մենք կուսակցության ներսում ունենք իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք ունեն քաղաքական անցյալ, գիտելիքներ եւ փորձառություն, ուստի երեք կանայք ընտրվել են ԳՄ կազմում»,– նշեց նա։




























