2018 թվականի առաջին եռամսյակում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 510 հազար 727 որոշում, 2019 թվականին 422 հազար 466 որոշում, այդ թվում՝ խախտումների արձանագրման կենտրոնի կողմից արձանագրվել է 2018 թվականին՝ 431 հազար 563, 2019-ին՝ 323 հազար 107 որոշում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

«Ճանապարհապարեկային աշխատակիցների կողմից 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 79 հազար 164 խախտում, 2019-ին՝ 99 հազար 359 խախտում։

2018 թվականի առաջին եռամսակայում արձանագրվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող վարորդների 1346 դեպք, 2019 թվականին՝ 1624։

Դիմապակին մգեցված կամ թաղանթապատված տրանսպորտային միջոցը վարելու համար 2018-ի առաջին եռամսյակում արձանագրվել է 2959 խախտում, 2019՝ 4272։

Առանց համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով տրամսպորտային միոջոց վարելու 2018-ի առաջին եռամսյակում՝ 56 դեպք, 2019 թվական՝ 107։

Նվազ նշանակված խախտումներին կիրառվել է նախազգուշացում՝ 2018-ի առաջին եռամսյակում՝ 25116, 2019-ին՝ 48514։

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2018-ի առաջին եռամսյակում՝ 3067 տրանսպորտային միջոց, 2019-ին՝ 4413։

Հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ՝ 2018-ին՝ 61, 2019-ին՝ 96։

Գրանցվել եւ հաշվառվել է 2018-ին՝ 36600, 2019-ին՝ 44570 տրանպորտային միջոց։

Առաջին անգամ 2018 թվականին առաջին եռամսյակում մուտք է եղել 12 հազար 574 տրանսպորտային միջոց, 2019-ին՝ 23 հազար 549։

2018–ին տրվել է 37 հազար 367 հաշվառման համարանիշ, 2019-ին՝ 45624։

2018-ի առաջին եռամսյակ՝ 768 ՃՏՊ, 75 զոհ, 1124 վիրավոր, 2019-ին 937 ՃՏՊ, 63 զոհ, 1400 վիրավոր։

Նյութական վնասով ՃՏՊ–ները 2018-ին 6191–ն են, 2019-ին՝ 9263-ը»,–նշեց նա։