Ապրիլի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Քրույզեր» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արորդը եւ 7-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 64-ամյա ուղեւորուհի Վերա Հովսեփյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։


























