Փետրվարի 18-ին 69-ամյա մի ուսուցչուհի հաղորդում էր տվել, որ փետրվարի 1-ից մինչեւ փետրվարի 14-ը իր ծանոթներ Անին, Լեւոնն ու նրա եղբայրը հյուրընկալվել են իր բնակարանում, եւ այդ ընթացքում նրանցից մեկը հյուրասենյակից գողացել է իր ոսկյա զարդերը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվել են միջոցառումներ Անիի, Լեւոնի ու նրա եղբոր ինքնությունները պարզելու, նրանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 29-ին Անին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


























