Երթեւեկության կազմակերպման բարելավման նպատակով Երեւան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթեւեկելի գոտով երթեւեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթեւեկել բոլոր ուղղություններով՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն:




























