Պայմանագրային զինծառայողի վիրավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 

«2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:

Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն»,–ասված է ՔՊ հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղի դիրքերում։