Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն այլ կանչի մեկնելու ճանապարհին նկատել է քաղաքացու ինքնասպանության փորձը և կանխել այն:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: