Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 52.300-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io և Mercedes մակնիշների ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:






























