Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով «Արոսենի հայաստանյան» արծաթե հուշադրամը:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:
Հուշադրամի դիմերեսի դաշտի պատկերված են աջում արոսենու ծաղիկները, իսկ կենտրոնում պտուղները: Պատկերից ներքեւ երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» եւ «ԴՐԱՄ»: Դաշտում նաեւ առկա են ոճավորված պատկերներ:
Աջում եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը:
Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):




























