Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կապարետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական բաժնի, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։

Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար եւ մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե նրան աշխատանքից ազատել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝  իր ոչ իրավաչափ հրահանգը չկատարելու պատճառով: