Թուրքիայի հայտնի հանգստավայր Բոդրում քաղաքում  մի կին պնդել է, թե տեղի ռեստորաններից մեկում համբուրգերի միջից պահպանակ է հայտնաբերել եւ դիմել է դատարան։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Բոդրումում Նիլգյուն Յըլմազ Օզքայնաքն իր ամուսնու հետ այցելել է տեղի ռեստորաններից մեկը։ Զույգը պատվիրել է համբուրգերներ։  Նիլգյուն Յըլմազը պնդել է, թե համբուրգերն ուտելիս բերանում ինչ որ պլաստիկ  բան է զգացել եւ երբ հանել է, տեսել է, որ այն պահպանակ է։ Դրանից հետո Նիլգյունը սկսել է փսխել, որից հետո զույգին վռնդել են ռեստորանից։

Այս դեպքից հետո Նիլգյունը դիմել է ոստիկանություն, այնուհետ՝ դատարան։ Ռեստորանի սեփականատերն իր հերթին եւս դատական հայց է ներկայացրել զույգի դեմ՝  ռեստորանի բարի համբավը վիրավորելու համար։ Բոդրումի դատախազությունը մերժել է հայցերն ապացույցներ չլինելու պատճառով։

Զույգը պատրաստվում է 2-րդ դատական գործընթացին՝ ներկայացնելով մոտ 1 մլն (600 հազար դոլար) լիրայի փոխհատուցման հայցեր։