Բրազիլիայի դրամահատարանը դադարել է տպել վենեսուելական բոլիվարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Folha de S.Paulo-ին:

Նշվում է, որ միջազգային ընկերության հետ մինչեւ վերջերս գործող համաձայնագիրը, որի շրջանակներում վենեսուելական արժույթը տպվում էր բրազիլական հաստոցներով, լրացել է մարտին, իսկ նորն այդպես էլ չի կնքվել:

Այս ոլորտի մասնագետների կարծիքով՝ օտարերկրյա պարվիրատուների թիվն ավելացնելու Բրազիլիայի դրամահատարանի ցանկությունը տվյալ պահին, ըստ ամենայնի, չի իրականացվի, հաշվի առնելով Բրազիլիայի ծայրահեղ աջ նախագահի անձնական անբարեհաճ վերաբերմունքն իր վենեսուելական պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ: