Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին քննարկումը՝ «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների առաջարկի շուրջ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» կառավարիչ  «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը դեռ որևէ որոշում չի կայացրել:

«Ինչ որոշում էլ կայացվի, մեզ ձեռնտու է: Հանձնաժողովը կորոշի, ես չեմ որոշողը: Գործարանի աշխատակիցների մնալու կամ չմնալու հարցն էլ կախված է հանձնաժողովի կայացրած որոշումից»,- ասաց  Առուստամյանը, և ավելացրեց, որ ինքն իր առարկություններն արդեն ներկայացրել է նիստի ժամանակ և ունի նույն դիրքորոշումը, ինչ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին փուլի քննարկմանը եղել է միայն պարզ թվաբանություն։

«Այստեղ չկա քաղաքականության որևէ դրսևորում, սա պարզ թվաբանություն է: Ես առաջարկել եմ, որ ստեղծվի աուդիտ, որպեսզի աուդիտը հետևի գործընթացին, և հստակ հասկանանք խնդիրը»,- ասաց Հայկ Գևորգյանը: