Հայաստանի Հատուկջոկատայինները Չեչնիայից վերադարձել են գավաթով։ Այս մասին NEWS.am–ին ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
Նա նաեւ նշեց, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ներկա է գտնվել առաջնության միջոցառմանը։
Նշենք, որ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի է ունեցել 7–րդ ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության բաց առաջնությունը՝ նվիրված Չեչնիայի հանրապետության առաջին նախագահի՝ Ահմադ Հաջի Կադիրովի հիշատակին։
Մայրաքաղաք Գրոզնիի հանդիսությունների «Սաֆիա» պալատում, տոնական մթնոլորտում տեղի է ունեցել առաջնության արդյունքների ամփոփում։




























