Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 21.00-ին բաժին դիմած քաղաքացին կամավոր հանձնել է գործարանային արտադրության «Մոսին» հրացան, 7,62 մմ տրամաչափի 1 եւ 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իր տան կտուրում։ Ըստ քաղաքացու՝ այն պատկանել է հանգուցյալ հորեղբորը։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: