Ամերիկահայ գեներալ Ջեֆ Հարիգյանը մայիսի 1-ին ստանձնել է  ՆԱՏՕ-ի Միավորված Օդային Հրամանատարության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում  է ՆԱՏՕ-ի կայքը։ 

Այդ պաշտոնում ամերիկահայ գեներալը փոխարինել է գեներալ Թոդ Ուոլթերսին, ով այդ պաշտոնում է եղել 2016-ի օգոստոսից։

«ՆԱՏՕ-ն նշում է Եվրոպական մայրցամաքում խաղաղության պահպանման 70 տարին, և այսօր մեր առաքելությունը շատ պարզ է ու հստակ»,-ողջունելով ներկաներին, ասել է Հարիգյանը։

Նա ընդգծել է, որ համագործակցությունը թիմի անդամների ու կազմակերպության գործըներների հետ լինելու է սերտ։