Դենիսովյան մարդու աճյունը, որը գտնվել է Ալթայի քարանձավում, այդ տեսակի մարդու առաջին մնացորդ չէր։ Պահպանված ծնոտն՝ ատամներով, որ 160 000 տարի առաջ պատկանել է դենիսովցուն, գտնվել է Չինաստանում Տիբեթյան բարձրավանդակում՝ հայտնում է Nature-ը։

Չինացի եւ գերմանացի գիտնականների խումբը հայտնել է, որ գտածոն հաստատում է Տիբեթյան բարձրավանդակում դենիսովյան մարդու ներկայությունը։ Ծնոտի կեսը դեռեւս 1980թ․ այնտեղ գտել էր բուդդիստ վանականը, սակայն դրա ուսումնասիրությունը միայն վերջերս են կատարել։

Գիտնականների տվյալներով, դենիսովցիները խաչասերվել են ժամանակակից տիպի մարդկանց հետ։ Այսպես, Տիբեթի բնակիչները դենիսովցիներից ժառանգել են կայունություն եւ ճկունություն, իսկ ինուիտները՝ ցուրտն ավելի լավ տանելու ունակություն։