Ամերիկյան ՌՕՈւ-ն հաջողությամբ փորձարկել է լազերային զենքի նախատիպը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Drive պորտալին։

Ապրիլի 23-ին «Սպիտակ ավազներ» զորավարժարանում (Նյու Մեքսիկո նահանգ) տեղի ունեցած փորձարկումների ժամանակ նոր զենքը խփել է օդային մի քանի հրթիռ։

Լազերային զենքի ստեղծմամբ զբաղվում է Lockheed Martin ընկերությունը։ Նախատեսվում է, որ համալիրը կապահովի ԱՄՆ ՌՕՈւ կործանիչների եւ այլ ինքնաթիռների անվտանգությունը, կորսա «օդ-օդ» եւ «ցամաք-օդ» դասի հրթիռներ։

Զինվորականները ծրագրում են զենքը շարք մտցնել 2020-ականների երկրորդ կեսին։