Ավանդների տարիքային շեմը իջեցնելու եւ ժառանգներին փոխհատուցելու հարցը քննարկվում է, բայց դեռ որոշում չկա կայացված: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Առաջարկներ միշտ եղել են՝ ժառանգների հետ կապված, բայց մենք ավելի պիտի կարեւորենք տարիքային շեմն իջեցնելու հարցը, քան ժառանգներին փոխհատուցելու հարցը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով գործազրկության թեմային՝ Զարուհի Բաթոյանը նշեց, որ ծրագրերի արդյունավետության վերանայման խնդիր կա. «Մենք զբաղվում ենք անմրցունակ քաղաքացիների աշխատանքի ապահովմամբ: Այս պահին կա գործընթաց, որ հավաքագրում ենք թափուր աշխատատեղերը եւ ընդհանուր բազա ենք ստեղծում»,-ասաց Բաթոյանը:





























