Բեյրութի բորսան փակվել է Կենտրոնական բանկի աշխատակիցների գործադուլի պատճառով, նշված է բորսայի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բեյրութի բորսան որոշել է դադարեցնել շուկայում վաճառքը, մինչեւ չվերացվեն նշված պատճառները եւ մինչեւ հետագա կարգադրություններ»,- նշված է փաստաթղթում:

Նշված է նաեւ, որ նման որոշման պատճառը Կենտրոնական բանկի աշխատակիցների հայտարարած գործադուլն է: