Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել են ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, նույն հանձնաժողովի անդամ Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել հաստիքացուցակի փոփոխության մասին որոշումը. քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով: