Արկտիկական խորհրդի XI նախարարական հանդիպման մասնակիցները չեն կարողացել համատեղ ամփոփիչ հռչակագիր ընդունել։ Դրա փոխարեն, ինչպես հանդիպմանը հայտնել է նախագահողը՝ Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը, արտաքին քաղաքական հաստատության ղեկավարները հանդես կգան առանձին հայտարարություններով։ Կանոնակարգի նման փոփոխության պատճառը նա չի բացատրել՝ հայտնում է DW-ը։

AFP-ը հայտնում է, որ համատեղ հռչակագիրը չի հաջողվել ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի անհրաժեշտության եւ Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի կատարման մասին հարցերում տարաձայնությունների պատճառով։ ԱՄՆ-ը դեմ է եղել, որ այս թեմաները նշվեն ամփոփիչ փաստաթղթում։

Արկտիկական խորհուրդը հիմնադրվել է 1996թ․։ Նրա կազմի մեջ են մտնում ութ երկրներ՝ Դանիան, Իսլանդիան, Կանադան, Նորվեգիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան եւ Շվեդիան։ Կազմակերպության հիմնական նպատակը տարածաշրջանում համագործակցությանը, մանավանդ շրջակա միջավայրի հարցով, նպաստելն է։ Նախարարական հանդիպումները անցնում են երկու տարին մեկ անգամ, եւ խորհրդի գոյության ընթացքում առաջին անգամ մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել ամփոփոիչ փաստաթուղթը։ Միաժամանակ, փորձագետներն ասում են, որ գլոբալ տաքացումն Արկտիկայում երկու անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան մնացած աշխարհում։