Բոլիվիայի տարածքում՝ արեւմտյան Անդերի լանջերին, գիտնականները հայտնաբերել են հին շամանին պատկանող նյութերը:
Naked-Science-ը գրում է, որ դեռեւս 2008 թվականին այստեղ շուրջ 4 կմ բարձրության վրա բացահայտվել էր ժայռային քարանձավ, որում հնագույն դամբարանատեղի էր: Մարմնի մնացորդներ այնտեղ չկային, սակայն հայտնաբերվել էր կաշվե պայուսակ, որում գտնվել էին հնագույն «հեքիմի» գործիքները, ներառյալ՝ զարդարված վարսանդներ եւ տափակ քարեր բույսերը փոշիացնելու համար, ինչպես նաեւ շնչելու համար փող, որն ուներ մարդու մարմնի կառուցվածք, եւ փոքրիկ պարկ՝ պատրաստված աղվեսի մորթուց: Սակայն միայն այժմ Փենսիլվանիա նահանգի համալսարանից մարդաբան Խոսե Կապրիլն ու նրա գործընկերները ներկայացրել են պարկի պարունակության ուսումնասիրության արդյունքները:
PNAS պարբերականում հրապարակված նոր հոդվածում գիտնականները նշում են, որ այստեղ հայտնաբերվել է հալյուցինոգեն նյութերի բավականին մեծ հավաքածու, որոնց մեծամասնությունը չի աճում այդ տարածաշրջանում, ինչը վկայում է լայնածավալ առեւտրային կապերի մասին, որոնք գոյություն ունեին Կենտրանական եւ Հայարավային Ամերիկայի միջեւ այդ ժամանակաշրջանում: Ռադիոածխածնային մեթոդը թվագրել է գտածոները մ.թ. 900-1100 թվականներին: Այդ ժամանակ Անդերի այդ շրջանում գերիշխում էր Թիուանակո քաղաքակրթությունը՝ ինկերի նախնիները:
Վերջին հարյուրամյակում շամանի պարկի պարունակությունը վերածվել էր փոշու, սակայն հետազոտությունները թույլ էին թվել հայտնաբերել բուսական ծագման հինգ թմրանյութերի միացություններ՝ կոկաին, բենզոիլէքգոնին, բուտոֆենին, հարմին եւ դիմեթիլտրիպտամին:
Գիտնականները համարում են, որ ընդարձակ առեւտրային կապերը թույլ էին տալիս տեղի շամաններին ձեռքբերել բուսական հումքը Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի տարբեր շրջաներին: Այնուհետեւ դրանք միախառնում էին տարբեր չափաբաժիններով թմրեցնող կամ «կազդուրող» կախարդական ազդեցություն թողնելու համար:





























