Ֆլորիդայում կինը շալվարից փոքր ալիգատոր է հանել։
Շարլոտ նահանգի շերիֆի տեղակալը կանգնեցրել է պիկապը։ 22-ամյա Մայքլ Քլեմոնսն ասել է, թե ինքն ու իր 25-ամյա ուղեւորուհի Արիել Մաչան Լե Կուիրը գորտեր եւ օձեր են հավաքում։ Նա թույլ է տվել նայել բեռնատարի թափքում եղած իրենց պայուսակները։ Շերիֆի տեղակալը հայտնաբերել է 41 կրիա եւ հետաքրքրվել է՝ էլի ինչ-որ բան ունե՞ն։ Այդ պահին կինը յոգայի համար իր շալվարի մեջից 30 սանտիմետրանոց ալիգատոր է հանել։





























