«Ժամանակ» թերթը գրում է. «Հրանտ Կովալենկո, Արտաշես Բեյբության, Արտակ Ղուկասյան՝ այս մարդկանց միավորում է ընդհանուր անցյալը: Նրանք նախկինում եղել են Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցներ եւ տարբեր պատճառաբանությամբ ազատվել են աշխատանքից:
Նրանց միավորում է նաեւ ընդհանուր ներկան. նրանք սկսել են ծառայություններ մատուցել օլիգարխիային:
Արտակ Ղուկասյանը «Պարմա» խանութների ցանցի տնօրենն է, Ատաշես Բեյբությանը՝ ՍԱՍ սուպերմարկետների, իսկ Հրանտ Կովալենկոն՝ «Նաշ սադ» ընկերության:
Թերեւս ՊԵԿ-ում ձեռք բերած իրենց կապերն ու ինֆորմացիան օգտագործելու շնորհիվ այս մարդկանց հաջողվում է հասնել նրան, որ իրենց ղեկավարած ընկերությունները հարկային մուտքերի աճ չեն գրանցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























