Ամբողջ աշխարհով ավելի շատ ալկոհոլ են սպառում: Այս մասին նշվում է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակում է The Lancet անգլալեզու բժշկական ամսագիրը:

189 երկրներից ստացված տվյալների համաձայն՝ 1990-2017  թվականներին ալկոհոլի սպառումը 70 տոկոսով ավելացել է: Որպես պատճառ է նշվում բնակչության ընդհանուր աճը եւ բնակչության մեկ շնչի համար ավելացած օգտագործումը:

Սակայն ուսումնասիրվող տարածաշրջանից կախված աճը զգալի տարբերվում է: Մինչ ալկոհոլի սպառումը ավելացել է Հնդկաստանում, Չինաստանում եւ Վիետնամում, արեւելաեվրոպական երկրներում նվազում է նկատվում: Գերմանիայում այս հարցում որոշակի լճացում է նկատվում՝ նվազման որոշակի հակվածությամբ, հաղորդում է  DW-ն:

Ուսումնասիրվել են 15-99 տարեկան մարդկանց տվյալները: Այդ տվյալների հիման վրա տրվել է նաեւ 2030 թվականի համար կանխատեսումը: Գիտնականները նշում են, որ մինչեւ 2017 թվականը ամենից քիչ ալկոհոլ են օգտագործել Մերձավոր Արեւելքի երկրների բնակիչները, իսկ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում՝ ամենից շատ: Առանձին երկրների թվում առաջատար է Մոլդովան (15-99 տարեկան յուրաքանչյուր մարդ 15 լիտր մաքուր սպիրտ է օգտագործել), իսկ ալկոհոլի ամենից քիչ սպառումը նկատվել է Քուվեյթում (տարեկան 0,005 լ):

Ուսումնասիրողները նշում ենբ ալկոհոլի սպառման վրա այնպիսի գործոնների ազդեցությունը ինչպիսիք են  կրոնը, առողջապահության ոլորտում քաղաքականությունը եւ տնտեսական աճի տեմպերը: Վերջին գործոնը հատկապես նկատելի է այնպիսի երկրներում ինչպիսիք են Հնդկաստանը եւ Չինաստանը, որտեղ 1990-2017 թվականներին ալկոհոլի օգտագործումը գրեթե կրկնակի ավելացել է:

1990-ին ուսումնասիրվող տարիքային խմբից յուրաքանչյուր մարդ 5.9 լ մաքուր սպիրտ է խմել: 2017-ին այդ ցուցանիշը ավելացել է մինչեւ 6.5 լ: 2030-ին գիտնականները կանխատեսում են, որ ալկոհոլի սպառումը կնվազի մինչեւ 11.63 լ: