Իսպանիայից փորձագետը մարդկությանը համարում է «վիրուս եւ քաղցկեղային ուռուցք»: Նրա եզրահանգումը հիմնված է այն համոզման վրա, որ մարդիկ չեն կարողանում ներդրվել շրջակա միջավայրի հետ բնական հավասարակշռության մեջ, ինչը չես ասի նրանց շուրջն ապրող տարբեր կաթնասունների մասին, հայտնում է Oane-ը: 

Փորձագետի խոսքով՝ մարդիկ տեղաշարժվում են իրարից հեռու գտնվող մարզերում, ինչպես նաեւ օգտագործում են բնական ցանկացած պաշար՝ շարունակելով նորերը փնտրել: Հենց նույնպիսի սխեմայով են գործում վիրուսները, ուստի մարդկությունը «մոլորակի ժանտախտն է ու քաղցկեղային ուռուցքը»: Վիրուսը պարզագույն կառուցվածք ունի՝ կազմված ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից եւ սպիտակուցից, որի հաշվին բազմանում է կենսունակ բջիջներում եւ դառնում տարբեր հիվանդությունների պատճառը: Համանման կերպով է տարածվում նաեւ քաղցկեղը՝ քայքայելով առողջ հյուսվածքները՝ նրանց ճնշելով եւ ոչնչացնելով, ընդ որում՝ չարորակ բջիջները դադաում են ներդաշնակ գործել մնացյալ մարմնի հետ:

Այսպես էլ Երկիրը տառապում է թթվային անձրեւներից, գլոբալ տաքացումից, շրջակա միջավայրի աղտոտումից եւ այլ համաղետներից: Սակայն մասնագետի կարծիքով՝ չի կարելի այս հասկացությունը տարածել ամբողջ մարդկության վրա, քանի որ կան էթնիկ խմբեր, որոնք բնության հանդեպ կործանարար գործողություններ չեն կիրառում՝ նրանք են Ավստրալիայի եւ Հարավային Ամերիկայի բնիկները: