Հինգշաբթի տեղի է ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզում Կումամոտո պրեֆեկտուրայում գտնվող Асо հրաբխի հերթական ժայթքումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սա Асо հրաբխի արդեն չորրորդ ժայթքումն է, նախորդը տեղի էր ունեցել մայիսի 3-ին: Հրաբխի մերձակայքում՝ խառնարանից մի քանի կիլոմետր շառավղով գործում է տարհանման գոտի:
Այս պահին տեղեկություններ չկան ժայթքման հետեւանքով վնասների կամ ավիահաղորդակցության վրա ազդեցության մասին:
Асо-ն Ճապոնիայում եւ աշխարհում խոշորագույն հրաբուխներից մեկն է: Բարձրությունը կազմում է 1592 մետր:





























