ԱՄՆ-ում ստեղծել են ու հասցրել կիրառել նոր բարձրճշգրտության հրթիռ, որի գոյությունը գաղտնի էին պահում, հայտնում է The Wall Street Journal-ը:

Նոր հրթիռը կոչվում է R9X, սա Hellfire-ի մոդիֆիկացված հրթիռ է: Նորույթը չեզոք մարտագլխիկ ունի, որը չի պայթում, այլ նետում է մոտ 100 ֆունտ (45 կգ) քաշով մետաղական ռումբ: Այսպիսով, R9X-ի միջոցով կարելի խոցել թիրախը՝ այդ ընթացքում վնաս չհասցնելով ոչ հեռվում գտնվող մարդկանց եւ գույքին, պարզաբանում է WSJ-ն:

Գոյություն ունի նաեւ R9X այլ տարբերակ, որի դեպքում հրթիռը 6 երկար սայրերից կազմված օղակ է տանում եւ դրանցով կրակում բախումից վայրկյաններ առաջ: WSJ-ի մի քանի զրուցակիցներ R9X անվանել են «թռչող Ginsu»՝ ի պատիվ դանակների մակնիշի կամ «նինձա ռումբ»:

WSJ-ի տեղեկություններով՝ այս հրթիռի մշակման պատճառերից մեկն է դարձել այն, որ ահաբեկիչները հարմարվել են ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածներին եւ սկսել են թաքնվել քաղաքացիական անձանց մեծ խմբերի շարքերում: Հրթիռի ստեղծումը սկսվել է դեռեւս 2011 թվականին, Բարաք Օբամայի նախագահության ժամանակ, որը նշում էր  Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում Սիրիայում, Սոմալիում եւ այլ երկրներում ավիահարվածների հետեւանքով խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերից խուսափելու անհրաժեշտության մասին: