Մեխիկո քաղաքի կոնգրեսը 2020 թվականի դեկտեմբերից արգելել է պլաստիկ տոպրակների օգտագործումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Համապատասխան փոփոխությունները ներառվել են քաղաքի կոշտ թափոնների մասին օրենքում:
Նորարարությունների համաձայն՝ նշված ժամկետից ամբողջությամբ կարգելվի պլաստիկ տոպրակների վաճառքը, տարածումը եւ օգտագործումը:
Բացի այդ 2021-ի հունվարից մեգապոլիսում կարգելվի նաեւ խմելու պլաստիկ ձողիկների եւ պլաստիկ փաթեթավորումների, ինչպես նաեւ մեկանգամյա պատառաքաղների, գդալների եւ ափսեների օգտագործումը:
Կարգելվեն նաեւ պլաստիկ գնդերը, սննդի տեղափոխման համար մեկանգամյա պլաստիկ կոնտեյներները եւ պլաստիկ բաղադրիչներով կանացի տամպոնները:
Մեքսիկան արդեն վաղուց պայքար է սկսել առօրյա կյանքում պլաստիկի անտեղի օգտագործման դեմ: Մասնավորապես երկրում մեծ տարածում ունեն մեկանգամյա աղբի տոպրակները, ինչպես նաեւ պլաստիկե սպասքը, որի հիմքը ավոկադոյի կորիզից ստացվող նյութն է:





























